30.01.2021|
11:59
Իրանի ու Թուրքիայի միջև սկզբից բռնկվեց, հետո մարեց քաղաքական լուրջ սկանդալ: Դեկտեմբերի 10-ին՝ Ղարաբաղի պատերազմի ավարտը տոնող Բաքվի շքերթին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ելույթում մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից հատված՝ Արաքսից հարավ ու հյուսիս հողերի բաժանման մասին Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով: